Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի կես տարածքը սպասարկող Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի ընտանիքը ընտանեկան նպաստ է ստանում: Նա ծնունդով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից է:
Քահանան ամուսնացած է, 3 անչափահաս երեխա ունի: Տեր Սմբատը Նոյեմբերյանի սոցիալական ծառայություն է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանից տեղեկանք այն մասին, որ իր ամսական աշխատավարձը կազմում է 55 հազար դամ:
Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունից տեղեկացանք, որ սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանի մոտ 9 հազար ընտանիքներից ընտանեկան նպաստ է ստանում մոտ 900-ը, այսինքն՝ յուրաքանչյուր 10-րդ ընտանիք:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Այս հոդվածի իմաստը ո՞րն է։ Անգրագետ և սխալ տեղեկություներով լի հոդված է։ Նախ, ի՞նչ սխալ է գործել Տեր Հայրը։ Նա ստանում է իրեն օրենքով սահմանված բազմազավակ ընտանեկան նպաստը և չնայած ծնունդով Ծովագյուղից է նա Նոյեմբերյանի քաղաքացի է։ Իսկ Տեր հոր անունը Տեր Սմբաթ քահանա Աբրահամյան է իսկ ավազանի անունը, այլ ոչ թե իսկական անունը, Դավիթ։ Մարդը օրենքով սահմանված նպաստ է ստանում լավ է անում, ձե՜զ ինչ։ Իսկ ի՞նչ իրավունքով է սոցիալական ծառայությունը հանրաինացրել Տեր հոր անձնական սոցիալակն տվյալները։