Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը զգուշացրեց, որ ներս չի թողնելու զոհված զինծառայողների ծնողներին

Սեպտեմբեր 11,2015 15:11

Սեպտեմբերի 11-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում պետք է քննարկվի «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից շրջանառության մեջ դրված «Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:

Zaruhi_Postanjyan_4Նախագծի քննարկմանը մասնակցելու համար տիկին Փոստանջյանը ԱԺ է հրավիրել զոհված զինծառայողների ծնողներին: Մոտ մեկ տասնյակ սեւազգեստ մայրեր արդեն ԱԺ-ում են եւ սպասում են, թե երբ են հրավիրելու իրենց ներս:

Sevazgest_mayrer-2Սակայն ընդմիջմանը հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մոտեցավ Զարուհի Փոստանջյանին եւ զգուշացրեց, որ թույլ չի տալու նրանք մասնակցեն նիստի. «Շոու մի սարքիր»:

Զարուհի Փոստանջյանը հարցրեց, թե ի՞նչ իրավունքով, ինչպե՞ս թե չի թողնելու: Հովհաննես Սահակյանն էլ պատասխանեց՝ ԱԺ կանոնակարգ օրենքով:

Ըստ Զարուհի Փոստանջյանի, հենց այդ ծնողների առաջարկով է նման նախագծով հանդես եկել, իրենք պետք է անպայման մասնակցեն նիստին, ուղղակի լսեն: Հովհաննես Սահակյանը տեղի չտվեց, ասելով, որ ներս չի թողնելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930