Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե պատերազմ լինի, Ռուսաստանը կկորցնի և մեր երկիրը, և Ադրբեջանը» (Տեսանյութ). a1plus.am

Սեպտեմբեր 11,2015 15:08

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հարցին, թե Ռուսաստանը նույն կերպ շարունակելո՞ւ է իրեն դրսևորել հնարավոր պատերազմի դեպքում, պարոն Մինասյանն ասաց. «Այդ դեպքում Ռուսաստանը նախ ի վիճակի չի լինի խուսափել ներգրավվածությունից։ Իսկ եթե որոշի խուսափել, դա իր համար կունենա լուրջ աշխարհաքաղաքական գին։ Քանի որ այնտեղ շատ լավ հասկանում են, որ ռուսական ռազմակայանը, որը ենթադրում է հայաստանյան սահմանների պաշտպանություն, մեր երկրի համար կարևոր է, քանի դեռ այն պաշտպանում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հնարավոր ոտնձգություններից»։

Իսկ եթե ռուսական կողմը դա չանի՞. «Պատերազմն ինչ ընթացք էլ, որ ունենա, Ռուսաստանը կկորցնի Հայաստանը, նաև ռազմակայանը մեր երկրի տարածքում, որովհետև այլևս կարիքը չենք ունենա այդ ռազմական ներկայության։ Նրանք միշտ խուսափում են կտրուկ պատասխանից այն առումով, թե ինչ են անելու, բայց միշտ նշում են, որ անելու են ամեն ինչ, որպեսզի ռազմական գործողությունները չվերսկսվեն»,-եզրափակեց քաղաքագետը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930