Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի խորհրդարանը Եվրախորհրդարանի բանաձեւի առնչությամբ արտահերթ նիստ կգումարի

Սեպտեմբեր 11,2015 14:31

Ադրբեջանի Միլի Մեջլիսը սեպտեմբերի 14-ին արտահերթ հատուկ լիագումար նիստ կանցկացնի: Այս տեղեկությունը հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Արտահերթ նիստի գումարման պատճառը սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւի ընդունումն է:

Հիշեցնենք, որ երեկ Եվրախորհրդարանում Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների հետ կապված լսումներ են տեղի ունեցել։ Լսումների ընթացքում ուշադրություն է հրավիրվել մարդու իրավունքների խնդիրներին, Ադրբեջանում օրենքի գերակայության պահպանման անհրաժեշտությանը։

Եվրախորհրդարանի կայքում հրապարակված բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է նաև քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։ Նշվում է, որ խախտվում են լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատություններն ու իրավունքները։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930