Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան պատգամավորները բիզնեսով չեն զբաղվում, այդքան էլ երկրորդ փուլի դրույթն է կիրառվելու. Լեւոն Մարտիրոսյանի կանխատեսումը

Սեպտեմբեր 11,2015 14:04

Սեպտեմբերի 11-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացրեց մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանը մի քանի հարց ուղղեց պարոն Պողոսյանին. «Սահմանադրության ո՞ր դրույթը չի տալիս հնարավորություն ՀՀ սոցիալական ծառայություններին նկատել Վաղարշյան փողոցում 40 աստիճան շոգին մեկ ոտանի մարդուն, որը փող է մուրում, ամիսներ շարունակ, գոյություն պահպանելու համար: Ներկրման, առեւտրի եւ այլ ոլորտների մեջ մենաշնորհների վերացման գործում գործող Սահմանադրության ո՞ր դրույթն է արգելք հանդիսանում: Գործող Սահմանադրությամբ ի՞նչն է խանգարում՝ չնշանակել հանցագործներին բարձրաստիճան պաշտոնների, ո՞ր դրույթը չի ընձեռում հնարավորություն պետական գանձարան, պետական բյուջե սեփական թաթը մտցնող գողին պատասխանատվության ենթարկելու: Անընդհատ խոսում են նախագծի կողմնակիցները, որ այն չիրագործելու պարագայում կարող է առաջացնել անկայունություն պետական կառավարման համակարգում, ցնցումներ: Եթե այս նախագիծը փրկության հնարավորություն էր երկրի համար, ինչո՞ւ այն չէր իրականացվում 4, 8 տարի առաջ»:

Vardan PoghosyanՎարդան Պողոսյանը պատասխանեց ցնցումների մասով. «Իսկապես կառավարման կիսանախագահական համակարգն իր մեջ պարունակում է լրջագույն վտանգներ: Մեր բախտն այն առումով է բերել, որ մենք չենք ունեցել համակեցության իրավիճակներ, երբ ՀՀ նախագահը եւ պառլամենտական մեծամասնությունը չեն եղել իրար քաղաքական հակառակորդներ: Եղել է ժամանակ, երբ լարվածություն է եղել միմյանց միջեւ, բայց եղել է կարճ ժամանակահատված»:

Հարցին՝ արդյոք՞ սա կապված չէ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի հետ եւ Սահմանադրական այն արգելքի հետ, որը նրան թույլ չէր տալիս առաջադրվելու՝ Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Եթե ՀՀ նախագահը հայտարարած չլիներ, որ ինքը չի հավակնում ոչ ՀՀ նախագահի, ոչ վարչապետի, ոչ ԱԺ նախագահի պաշտոններում, ապա այդ թեզը կարելի էր հիմնավորված համարել»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն էլ վստահեցրեց, որ երկրորդ փուլի դրույթը չի կիրառվելու, ինչպես գործող Սահմանադրության շատ դրույթներ, օրինակ, որ պատգամավորները չպետք է բիզնեսով զբաղվեն: Ըստ նրա, դա «մեռելածին» դրույթ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930