Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը ընդմիջումից հետո վերսկսեց, կրկին դահլիճից գոչում էին՝ «Հայկ, Հայկ, Հայկ», դատավորը հայտարարեց, թե «տևական ժամանակ Հայկ Կյուրեղյանը հեռացված է դատական նիստերի դահլիճից»: Սակայն դահլիճից Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանն ու նրա որդին գոչում էին՝ «Ազատություն Հայկ Կյուրեղյանին»:
Դատավորի հրամանով նրանց դուրս հրավիրեցին: Դրսում կանգնածները չէին հանդարտվում, գոռում էին՝ «Մեծ դահլիճ», «Ամոթ, ամոթ»: Կարգադրիչները հրում էին ժողովրդին: Այս խառնաշփոթի պայմաններում նախագահող դատավորը նիստը հետաձգեց և նշանակեց այսօր ժամը՝ 15.00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ