Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը սկսվեց դահլիճից հնչող «Ազատություն, Հայկ Կյուրեղյանին» վանկարկումներով:
Դատական նիստը սկսվեց գրեթե կես ժամ ուշացումով: Ներկա է մեղադրող դատախազը՝ Հարություն Սարգսյանը, որը դատարան է ներկայացել առանց որևէ թղթի, նրա առաջ սեղանին դրված են միայն բջջային և բանալիներ:
Դատական նիստին ներկաները զարմացան, երբ նիստը սկսվեց, ու Հայկ Կյուրեղյանին չբերեցին դատական նիստերի դահլիճ: Սա, ինչպես նաև նախագահող դատավորի ցածր ձայնով խոսելը՝ դահլիճում նստածների դժգոհությունն առաջացրեց ու մարդիկ վրդովվեցին. «Եթե Հայկին չեն բերում, մենք բոլորով դուրս ենք գալու», Ո՞ւր է Հայկը, կարող է Ձեզ համար ենք եկել»:
Կարդացեք նաև
Դատավորը 5 րոպե ընդմիջում հայտարարեց:
Նիստը տեխնիկական խնդիրների պատճառով տեղափոխվեց այլ՝ ավելի փոքր դահլիճ, որտեղ լրագրողներից ու տուժողներից բացի համարյա թե ոչ ոք չի տեղավորվում: Դատական նիստերի դահլիճ չի կարող մտնել նույնիսկ Հայկ Կյուրեղյանի հայրը: Նիստին մասնակցելու եկած քաղաքացիները նիստերի դահլիճի դռան մոտ գոռում են «ամոթ, ամոթ», «Էս էրեխեն մերն է, մենք էլ պիտի ներկա գտնվենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ