Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր չափերի դրամ եւ ոսկեղեն գողանալու համար տանկային վաշտի հրամանատարը կալանավորված է

Սեպտեմբեր 11,2015 12:38

Գյումրի քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Գոռ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զրահատանկային գումարտակի տանկային վաշտի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, 2015թ. ապրիլի 27-ին,ժամը 02.30-ի սահմաններում ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Գայանե Վարդանյանի բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել է խոշոր չափերով՝ շուրջ 230 հազար դրամ եւ 500 հազար դրամ արժողության ոսկյա զարդեր:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ բացի այդ, նա 2015թ. հունիսի 30-ին, ժամը 20-ի սահմաններում, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում նա խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ եւ 158-րդ հոդվածների համաձայն հանդուրժողականություն եւ զսպվածություն դրսեւորելու, զինվորական ընկերասիրությունը բարձր պահելու, ինչպես նաեւ զինվորական հարգանքի եւ վարքի կանոնները պահպանելու փոխարեն՝ զորամասի զինավանի սպայական աշխատասենյակում անհիմն վիճաբանության մեջ է մտել նույն զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Էդվարդ Թադեւոսյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ բռնել է համազգեստի օձիքից, քաշքշել, հրել ու սեղմել պատին, որի հետեւանքով Է. Թադեւոսյանը ստացել է առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:

Գոռ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով («Գողությունը, որ կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով») եւ 359 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության(ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով»):

Գ. Միրզոյանը կալանավորված է: Սույն քրեական գործով դատավարությունը սեպտեմբերի 15-ին կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930