Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նալբանդյան. Հայաստանին դուր չի գալիս, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում (տեսանյութ). BBC

Սեպտեմբեր 11,2015 12:37

«Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք ռազմական ոլորտում եւ համապատասխանաբար Ռուսաստանից գնում եւ ստանում ենք զենք: Այստեղ որեւէ նոր բան չկա: Իսկ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին եւ այլ երկրներից, նույնպես բնական է, որովհետեւ Ռուսաստանը զենք արտադրող պետություն է»,- այս հայտարարությունը BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում արել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշել է, որ Ռուսաստանը սպառազինությունների շուկայում շատ ակտիվ ներկայություն ունի: «Ասել, որ մեզ դուր է գալիս, որ այդ զենքն Ադրբեջանն է գնում, իհարկե ոչ: Բայց, հավանաբար, դա առեւտրի եւ բիզնեսի հարց է: Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ դաշնակցային են: Հարաբերությունները դաշնակցային անվանելը նույնպես շատ բան է նշանակում»։

Լրագրողը ՀՀ ԱԳ նախարարից հարցրել է, թե Հայաստանի Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհը արդյոք փակ է: Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանն անդամակցել է, քանի որ ուներ ռազմավարական շահեր. «Այն ինչը չի հակասի ԵՏՄ-ում եւ այլ ինտեգրացիոն միություններում մեր ստանձնած պարտավորություններին, մենք առավելագույնս զարգացնել Եվրոպական միության հետ»:

Անդրադառնալով Արեւմուտքի կողմից Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներին, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ դա խնդրի լուծման ճանապարհ չէ. «Հարցերը պետք է լուծել երկխոսության, բանակցությունների միջոցով: Դա ցանկացած հակամարտության եւ տարաձայնությունների լուծման լավագույն ճանապարհն է»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930