Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԳՆ-ն քննարկում է տեխնիկական և տեխնոլոգիական մասնագիտությունների ընդունելությունը հեշտացնելու հարցը

Սեպտեմբեր 11,2015 12:29

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան էր ժամանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա հանդիպում ունեցավ համալսարանի ղեկավար անձնակազմի հետ։

Քննարկվեց համալսարանի կառուցվածքային փոփոխությունների հարցը։ ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը հայտնեց իր մտահոգությունը ընդունելության քննությունների հետ կապված և առաջարկեց կազմակերպել ընդունելությունը մեկ քննությամբ՝ հիմնականում «Մաթեմատիկա» առարկայից, իսկ որոշ դեպքերում առարկայի ընտրությունը թողնել դիմորդին «Ֆիզիկա» կամ «Մաթեմատիկա»։ Պրն Աշոտյանը տեղեկացրեց, որ նախարարությունում արդեն քննարկվում է այդ հարցը՝ հեշտացնել տեխնիկական և տեխնոլոգիական մասնագիտությունների ընդունելությունը։ Համալսարանի ռեկտորը առաջարկեց նաև երկարացնել ՀԱՊՀ հեռակա ընդունելության համար նախատեսված դիմումների ժամկետները։ Նշվեց նաև, որ անհրաժեշտություն կա վերանայել համալսարանի կանոնադրությունը։

Նախարար Ա. Աշոտյանը առաջարկեց Պոլիտեխնիկականի ֆինանսական վիճակը բարելավելու համար օգտվել հիմնադրամի ընձեռած հնարավորությունից ։ Ուշադրությունը սևեռել հատկապես միջազգային ծրագրերի, բուհի առևտրայնացման և հիմնադրամների վրա։

Հանդիպմանը անդրադարձան նաև ՀԱՊՀ մասնաճյուղերին։ Մասնաճյուղերում անհրաժեշտ է վարել այնպիսի քաղաքականություն, որ շրջաններում ինժեներական կրթությունը պահպանվի և առաջընթաց ապրի։

Հասմիկ Եսայան
ՀԱՊՀ Հասարակության հետ կապերի և լրատվության ապահովման բաժնի պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930