Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն վերահաստատում է՝ չեն միանա «Ոչ»-ի շարժմանը

Սեպտեմբեր 11,2015 12:19

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր վերահաստատեց ԲՀԿ-ի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

«Տեսակետ» ակումբում hարցին, թե երբ է ԲՀԿ-ն պատրաստվում հայտարարել պաշտոնական տեսակետը, պատգամավորը պատասխանեց. «ՈՉ»-ի շարժմանը չենք միանալու: Հոկտեմբերի 5-ից, երբ սկսվեն ԱԺ-ում քննարկումները, տեսանելի կլինի մեր ուղղվածությունը: Մեր վերջնական տեսակետը տեսանելի կլինի քաղխորհդի նիստից հետո»:

Նրա խոսքով, որոշում կուսակցության ներսում պետք է լինի ու արտահայտի միասնական տեսակետը. «ԲՀԿ-ն ինքն է որոշում իր քաղաքական օրակարգը: Մենք չեն նայում, թե կողքից ինչ գործընթացներ են գնում… մենք արել ենք բազմաթիվ առաջարկություններ և մեր վերջնական կարծիքը կներկայացնենք հոկտեմբերի 5-ին՝ քվեարկության ժամանակ: Մեկ բան ակնհայտ է, որ անձերի պայքարից Հայաստանն անցնելու է քաղաքական ուժերի պայքարի: Որևէ մեկը չի ասում, թե կուսակցությունների պայքարն անթերի է լինելու, բայց մենք պետք է անցում կատարենք դրան»:

Պարոն Մելքումյանը, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծում տեղ գտած դրույթներին, թվարկեց այն կետերը, որոնք իրենց մտահոգում են. «Կայուն մեծամասնության խնդիրն է ամենամտահոգիչը և ներքին կայունության և արտաքին անվտանգության հարցը: Այս առումով կյանքն է ցույց տալու՝ ներքին և արտաքին անվտանգության հարցը ոնց է լինելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930