Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինձ զգում եմ իմ տանը». Արփինե Հովհաննիսյանը եկել էր հարազատ օջախ՝ ԱԺ

Սեպտեմբեր 11,2015 12:10

Այսօր արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը եկել էր հարազատ օջախ՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:

Նա այս հանձնաժողովի նախկին անդամ է եւ որոշել էր մասնակցել մեկնարկին:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը շնորհավորեց Արփինե Հովհաննիսյանին՝ նախարար նշանակվելու կապակցությամբ: Արփինե Հովհաննիսյանն էլ պատասխանեց, որ «Ես ինձ զգում եմ իմ տանը»: Նա խոստացավ, որ խորացնելու է ԱԺ-կառավարություն համագործակցությունը. «Այսօր տեղակալները կզեկուցեն, հաջորդ նիստից արդեն ես հնարավոր ու անհնարին առիթները կօգտագործեմ՝ հանձնաժողովի նիստերին ներկա լինելու համար»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ կատակեց. «Մեզ հետաքրքրում են անհնար առիթները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930