Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Թավադյան. վարչապետի առաջարկությունն առաջին հերթին բխում է մեր երկրի տնտեսական շահերից. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 11,2015 12:05

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ

   -Ռազմավարական ապրանքների առեւտրում հրաժարվել դոլարից ու հաշվարկը կատարել ռուբլով. սա վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկն է, որ արվեց ԵԱՏՄ երկրների վարչապետերի հանդիպման ժամանակ: Ակնհայտ է, որ նման քաղաքականությունը կնվազեցնի ԵԱՏՄ երկրների շուկայի կախվածությունը դոլարից, սակայն հետաքրքիր է, թե դա ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա, ասել է թե՝ ո՞րն է մեր օգուտը:

-Նախ՝ Հայաստանը ունի կոնկրետ հիմքեր նման առաջարկ անելու համար, քանի որ դա արձանագրված է ԵԱՏՄ պայմանագրում: Այնտեղ կան մեզ համար շատ բարենպաստ կետեր, որոնք պետք է կարողանանք կյանքի կոչել:

ԵԱՏՄ պայմանագրի 4-րդ հոդվածում նշված է՝ միության հիմնական նպատակն է ԵԱՏՄ անդամ երկրների կոոպերացիայի, մոդեռնիզացիայի եւ մրցունակության բարձրացումը: Չափազանց կարեւոր է նաեւ պայմանագրի 64-րդ հոդվածը, ուր ամրագրված են միության երկրների միջեւ համաձայնեցված արժութային քաղաքականության իրականացման նպատակներն ու սկզբունքները:

Մարտավարությունը ճիշտ է ընտրված՝ վարչապետի կողմից ճիշտ ժամանակին հնչեց այդ հարցը. ԵԱՏՄ բոլոր երկրների, այդ թվում եւ Հայաստանի համար շահավետ է դոլարիզացիայի մակարդակի իջեցումը, բայց Հայաստանն այդ քայլով, նախ, կկարողանա իր խնդիրները լուծել:

Վարչապետը շեշտել է, որ խոսքն առաջին հերթին ռազմավարական նշանակության ապրանքների մասին է, դրանք պաշտպանական բնույթի ապրանքներ են ու մեզ համար կարեւոր գազը, այսինքն` ապրանքներ, որոնք ներմուծում ենք: Եթե ռուսական կողմը համաձայնվի, եւ կարողանանք բանակցությունների միջոցով հասնել այս առաջարկի իրականացմանը, ապա այն անտարակույս մեզ համար կլինի նպաստավոր ու շահավետ

   -Մասնավորաբար ի՞նչ կկատարվի գազի գնի հետ՝ կաճի՞, թե՞ կնվազի, եթե հաշվարկվի ռուսական ռուբլով: 

-Տեսեք, ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվում է ավելի արագ տեմպերով, քան հայկական դրամը։ Այս միտումը կարող է շարունակվել, սա նշանակում է, որ ներկայումս սահմանված գազի գինը, այսինքն` 165 դոլարը, վաղը ավելի կնվազի, ասենք, կարող է հասնել 150 դոլարի: Ու քանի որ հայկական դրամն էլ արժեզրկվում է ավելի դանդաղ, այդպիսի միտում կա, ապա հավանական է, որ ռուսական գազի գինը նվազի նաեւ հայկական դրամով:

Իհարկե մեզ համար նպաստավոր է սահուն ու դանդաղ դրամի արժեզրկումը, ինչի մասին նշել է նաեւ հանրապետության նախագահը, սակայն ռուսական ռուբլու ավելի արագ արժեզրկմամբ մենք նույնիսկ հայկական դրամով լրացուցիչ օգուտ կունենանք:

Նույնը վերաբերում է պաշտպանական բնույթի ապրանքներին. այստեղ եւս մենք շահող ենք դուրս գալիս, ես կասեի՝ կրկնակի շահող. մի կողմից՝ շնորհիվ փոխարժեքի կուրսի իջեցման, մյուս կողմից՝ այն առումով, որ պաշտպանական բնույթի ապրանքները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մեզ կվաճառի միջազգային գներից շատ ավելի էժան:

Այսպիսով վարչապետի առաջարկությունն առաջին հերթին բխում է մեր երկրի տնտեսական շահերից, այն նպաստավոր է մեր համախառն ներքին արդյունքի աճի համար, մեր արտահանման ու երկրի անվտանգության, պաշտպանության համար:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930