Սերժ Սարգսյանը ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ հայտարարեց, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հետագա դատաքննությունն անցկացնելու են Հայաստանի համապատասխան ատյանները։ Սակայն մինչեւ օրս հայտնի չէ, թե դատավարությանը տեղի է ունենալու հայկական դատարանում, թե՞ արտագնա նիստեր են կազմակերպվելու ռուսական 102-րդ ռազմաբազայում։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի համապատասխան դահլիճը, որտեղ իրականացվեց Վ.Պերմյակովի դասալքության գործով դատավարությունը, իրենից դատարանի դահլիճ չի ներկայացնում եւ արդյունավետության տեսանկյունից անհասկանալի է։
Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպմանը, որի ժամանակ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ-իր գործընկերոջը՝ Ավետիսյանների սպանության առթիվ հարուցված քրեական գործի վարույթը հայկական կողմին հանձնելու համար՝ տպավորություն ստեղծելով, որ Ռուսաստանը բարի կամք է դրսեւորել, Ե. Վարոսյանն ասաց. «Այդ հարցը վաղուց իրավական ընթացակարգով կարգավորված էր, եւ վարույթը ի սկզբանե պետք է լիներ հայկական կողմում։ Ռուսաստանի Դաշնության եւ ՀՀ-ի միջեւ հատուկ ռազմաբազայի վերաբերյալ ստորագրված համաձայնագրի ուժով ռազմաբազայի տարածքից դուրս ռազմաբազայի զինծառայողների կողմից ՀՀ քաղաքացիների հանդեպ իրականացված հանցագործությունների փաստի առթիվ քրեական գործերը պետք է քննի հայկական կողմը»։
Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն«» թերթի այսօրվա համարում