Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էլ եմ ուզում 14 տարի». մեկնարկեց ի պաշտպանություն Հայկ Կյուրեղյանի ակցիան

Սեպտեմբեր 11,2015 11:50

Այս պահին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքված են մի շարք քաղաքացիներ՝ սատարելու Հայկ Կյուրեղյանին: Դատարանի առաջ են նաև Հիմնադիր խորհրդարանի անդամներ, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը, Շանթ Հարությունյանի նախին կինը՝Ռուզաննա Բադալյանը: Քաղաքացիները դատարանի առջև կանգնած են. «Ես էլ եմ ուզում 14 տարի», «Մարդկային որակներից զուրկ դատախազ….» և այլ գրությամբ պաստառներով: Նշենք, որ Հայկ Կյուրեղյանի գործով դատախազը պահանջում է նրան ազատազրկել 14 տարով: Քիչ անց կմեկնարկի այս գործով դատական նիստը:

Kyurexyan_dat_1 Kyurexyan_dat_2

Aravot.am-ի հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը նշեց, որ Հայկ Կյուրեղյանի հետ կատարվածը իրավական տեռոր է ու մանրամասնեց. «Սա այս ռեժիմի վրեժխնդրությունն է և ուղերձ մյուս պահանջատեր քաղաքացիներին, ով կփորձի նման ակտիվություն ցուցաբերել և զգուշացնում են, որ նույն բանը կկատարվի նրանց հետ: Սա ստալինյան ռեպրեսիաների նույն տեռորն է»: Պարոն Սարուխանյանը պատմեց, որ Հայկ Կյուրեղյանի ակցիայի օրը ինքը ներկա է եղել, և չի տեսել, որ նա կրակել է ոստիկանների վրա, ինչում Հայկին մեղադրում են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930