ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվռւթյան վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել է, թե եթե ոստիկանն այցելում է որեւէ ակտիվիստի, դա որեւէ առնչություն չունի վերջինիս հասարակական գործունեության հետ։
«ՉԻ» – Դե իհարկե որեւէ կապ չունի։ Պարզապես ամեն անգամ, երբ որեւէ քաղաքացիական նախաձեռնություն պատրաստվում է բողոքի ակցիա կազմակերպել, համայնքային ոստիկանները (պարզ ասած՝ թաղայինները) պատահաբար այցելում են այդ նախաձեռնության ակտիվիստների տներր եւ ամենայն սիրալիրությամբ հետաքրքրվում, թե արդյո՞ք ամեն ինչ կարգին է, ինչպե՞ս է իրեն զգում քաղաքացու հեռավոր տատիկը, եւ ինչպիսի՞ն է սմբուկի բերքը նրա բանջարանոցում։
Ընդ որում՝ շարքային քաղաքացիների նկատմամբ այսօրինակ հոգատարությունն, անկասկած, պատիվ է բերում հայրենի ոստիկանությանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում