Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատում քննարկել են Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրգործը

Սեպտեմբեր 11,2015 11:32

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում երեկ՝ սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել ՀՀ ՓՊ փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցել են համակարգող Կարեն Մեժլումյանը, անդամներ` Լիանա Բալյանը, Գեղամ Հակոբյանը, ինչպես նաև Նիկոլայ Բաղդասարյանը, Նազելի Վարդանյանը և ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը:

Քննարկման արդյունքում մասնակիցներն`

– արձանագրել են, որ դռնբաց դատական նիստին փաստաբանի կողմից անխոչընդոտ իր մասնագիտական դատավարական գործողություններն իրականացնելը չի կարող առաջացնել քրեական պատասխանատվություն,

– կարևորել են, որ պետք է պարզել, արդյո՞ք դատարանը սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել է ապացույցը չհրապարակելու և այդ մասին փաստաբանին տեղեկացնելու համար:

Քննարկման արդյունքում որոշվել է, որ հանձնաժողովը հայտարարությամբ հանդես կգա Նիկոլայ Բաղդասարյանի կողմից լրացուցիչ ներկայացվող նյութերին (դատական նիստի ձայնագրությանը) ծանոթանալուց հետո:

Փաստաբանների պալատի նախագահը տեղեկացրել է, որ Պալատից կնշանակվի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի շահերը մյուս գործընկերների հետ միասին դատարանում պաշտպանելու նպատակով:

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930