Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ խմբակցության պատգամավորը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Ռոբերտ Ահարոնյանին. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 11,2015 11:16

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանի մամլո խոսնակ Վարդան Քոչարյանը պատմեց, որ narod.am կայքը պատգամավորին զրպարտող հայտարարություններ է արել, ինչի կապակցությամբ իրենք դիմել են Կենտրոն դատարան. «narod.am կայքը Տիգրան Ուրիխանյանի մասին զրպարտող հոդվածներ էր հրապարակել, որտեղ պաշտպանել էր Անդրանիկ Նիկողոսյանին։ Զրպարտության մասով մենք դիմեցինք դատարան, իսկ, ահա, ՀՀ գլխավոր դատախազություն դիմել ենք Ռոբերտ Ահարոնյանի սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:

Իսկ ի՞նչ է ասել Ռոբերտ Ահարոնյանը։ Պարզեցինք, որ վերջինս բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ հայտնելով, թե Ուրիխանյանն իր կուսակից ընկերների միջոցով փորձել է վարկաբեկել եւ հայհոյախառն մեկնաբանություններ գրել սոցիալական ցանցում իր հավանած նյութի տակ. «Դա է պատճառը, որ դիմում եմ Ձեզ եւ տեղեկացնում եմ, որ իմ շարժման անդամների կյանքը վտանգի տակ է։ Սույն նամակով ցանկանում եմ, որ իրավապահ մարմինները զբաղվեն այս գործով եւ ապահովեն իմ թիմակիցների եւ իմ անվտանգությունը»։

Ահա, այս բաց նամակի համար էլ ԲՀԿ խմբակցության պատգամավորը, դատախազություն դիմելով պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Ահարոնյանին։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930