ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախօրեին ԵԽԽՎ փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Բանն այն է, որ ուկրաինական պատվիրակության անդամները պահանջում են պատասխանատվության ենթարկել փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նախագահ Մարիանիին, որը մի քանի պատգամավորների հետ այցելել է Ղրիմ։
– Տիկին Զոհրաբյան, ԵԽԽՎ փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նիստը, ըստ մեր տեղեկությունների, «թեժ» է եղել։ Ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ բանավեճեր են եղել եւ ի՞նչ թեմաների շուրջ։
– ԵԽԽՎ փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նիստը սկսվեց սկանդալով։ Ուկրաինական պատվիրակության անդամները պահանջում էին պատասխանատվության ենթարկել փախստականների, միգրացիայի եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նախագահ Մարիանիին, որը անտեսելով Ուկրաինայի օրենքները, առանց իշխանությունների թույլտվության՝ Ֆրանսիայի խորհրդարանի մի քանի պատգամավորների հետ այցելել էր Ղրիմ։
Սակայն հանձնաժողովի նախագահ Մարիանին նիստին չէր մասնակցում, Ուկրաինայի պատվիրակները նիստի ժամանակ ուղղակի բղավում էին, որ նա վախեցել է իրենց հետ առերեսումից ու դրա համար չի եկել հանձնաժողովի նիստը նախագահելու։
Կարդացեք նաև
Բանն այն է, որ հանձնաժողովը նախագահում էր հանձնաժողովի փոխնախագահ Ռենե Ռուքեն, իսկ ուկրաինացիներն էլ պահանջում էին հանձնաժողովում քվեարկության դնել Մարիանիի հանդեպ սանկցիաներ կիրառելու հարցը։
Ավելին՝ ուկրաինական պատվիրակության անդամները տեղեկացրին, որ Ուկրաինայի դատախազությունն արդեն իսկ քրեական գործ է հարուցել ԵԽԽՎ փախստականների եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նախագահի նկատմամբ։ Իսկապես, շատ թեժ մեկնարկեց նիստը։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում