ԲՀԿ-ն լքած Վարդան Օսկանյանը դեռ չի դիմել արդարադատության նախարարություն՝ նոր կուսակցությունը գրանցելու համար։ Նախարարության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ նման դիմում իրենք չեն ստացել։ Ըստ այդմ՝ վերջին 10 օրվա ընթացքում գրանցման համար դիմում է ներկայացրել ԲՀԿ-ն լքած Տիգրան Ուրիխանյանը՝ իր «Ալյանս» կուսակցությունը գրանցելու համար։ Հիշեցնենք, որ «Ալյանսի» գրանցումը մինչ այդ մերժվել էր։
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի կուսակցությանը, ապա Օսկանյանը հրաժարվում է այդ առթիվ որեւէ մեկնաբանությունից։ Վերջին անգամ, երբ ս. Հովհաննես եկեղեցում գործարար Վահագն Հովնանյանի հոգեհանգստից հետո մոտեցանք Վարդան Օսկանյանին՝ հարցնելով կուսակցության մասին, վերջինս հրաժարվեց որեւէ մեկնաբանությունից՝ պատճառաբանելով, թե հոգեհանգիստ է։ Մինչդեռ «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ Օսկանյանը չի թաքցրել, որ «կուսակցաշինությամբ է զբաղված»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում