Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանն արժանացել է «ICO Galileo Galilei Award» պատվավոր մրցանակի

Սեպտեմբեր 11,2015 10:55

ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանն արժանացել է «ICO Galileo Galilei Award» 2015թ. պատվավոր մրցանակի՝ «Ալկալի ատոմների բարձր լուծունակության սպեկտրասկոպիայի ոլորտում իր կարևոր նվաճումների եւ Հայաստանում փորձարարական ատոմային ֆիզիկայի առաջմղման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար»:

«ICO Galileo Galilei Award» մրցանակը շնորհվում է Օպտիկայի եւ ֆոտոնիկայի ոլորտի հետազոտողներին` համեմատաբար անբարենպաստ պայմաններում ունեցած ձեռքբերումների համար:

Արամ Պապոյանը ծնվել է 1959 թ-ի դեկտեմբերի 25-ին` Երեւանում: Նրա հետազոտությունների բնագավառն է լազերային ֆիզիկան, ատոմային ֆիզիկան, քվանտային և ոչ գծային օպտիկան: Արամ Պապոյանը 2004թ-ին արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի: Նա Եվրոպական օպտիկական ընկերության անդամ է, անդամակցում է նաեւ Ֆրանսիայի «Ալֆրեդ Կաստլեր» ազգային ֆոնդին: 2010թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930