Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հանկարծ հանրությունը իմանա, թե որքան է արժեցել, ասենք, Գալուստ Սահակյանի որեւէ շրջագայություն՝ դա կարող է սպառնալ Հայաստանի անվտանգությունը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 11,2015 10:53

Անցյալ եւ նախանցյալ տարի մամուլում բազմաթիվ հրապարակումներ էին լինում, թե որքա՞ն են հարկատուներիս վրա նստում նախագահի ու վարչապետի այցերը։

Այժմ այդպիսի հրապարակումները սահմանափակվում են նախարարների մակարդակով։ Բայց ոչ թե այդ ծախսերի համեստացման հետեւանքով, այլ քանի որ նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի նմանօրինակ ծախսերը 2014 թվականին դասվեցին ծառայողական գաղտնիքի շարքին։ գաղտնիքը

Ինչպես մեր ընթերցողին հայտնի է, «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է, թե որ դեպքում տեղեկատվությունը կարող է դասվել գաղտնիքի ցանկին։ Մասնավորապես, դա այնպիսի տեղեկատվությունն է, որի հրապարակումը կարող է սպառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։

Այսինքն ստացվում է, որ եթե հանկարծ հանրությունը իմանա, թե որքան է արժեցել, ասենք, Գալուստ Սահակյանի որեւէ շրջագայություն կամ քանի աստղանի հյուրանոցում է գիշերակացն անցկացնում Հովիկ Աբրահամյանը, ապա դա կարող է սպառնալ Հայաստանի անվտանգությունը։

Այնուամենայնիվ, հանրությանը հայտնի է, որ վարչապետը միշտ օգտվում է չարտերային թռիչքներից եւ հատուկ իր համար վարձակալվող օդանավից։ Այստեղ ակամայից հարց է ծագում, թե ինչ կլիներ Հովիկ Աբրահամյանին, եթե նա թռչեր սովորական չվերթով՝ բոլոր մահկանացուների պես, իսկ չարտերի վրա ծախսվող տասնյակ հազարավոր դոլարները մի օգտակար տեղ ծախսվեր։

Համեմատության համար նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը օրերս սովորական օդանավով ուղեւորվել էր Պորտուգալիա՝ հանգստանալու… Այո, այո, միջուկային գերտերության ղեկավարը՝ սովորական օդանավով։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930