Իջևանում կայանալիք ընտրություններին «Ալյանս» կուսակցության առնչության վերաբերյալ մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների առթիվ տեղեկացնում ենք, որ որևէ քարոզչություն, ինչպես նաև հակաքարոզչություն չի կարող լինել: Իշխանական որևէ թեկնածու մեր գնահատականին չի կարող արժանանալ: Սակայն այդ ընտրություններում «Ալյանսն» ունի էական անելիք: Մենք գործադրելու ենք բոլոր ջանքերը Իջևանցիների ազատ կամաարտահայտմանը խանգարող բոլոր փորձերի դեմ, պաշտպանելու ենք ընտրողի իրավունքը և թույլ չենք տալու ընտրական օրենսգրքի որևէ խախտում: Այսօրվանից «Ալյանսի» Իջևանի տարածքային գրասենյակում բացվում է տեղեկատվական և իրավական աջակցման կենտրոն: Օժանդակելու ենք օրենքով սահմանված կարգով իրենց գործառույթներն իրականացնող լրագրողներին և անկախ դիտորդական առաքելություններին:
Լրատվական ծառայություն