Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի երեխաների վիճակը բավարար է

Սեպտեմբեր 11,2015 10:50

ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ տեղեկատվություն էր ստացել  Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձիթհանքով համայնքից դպրոցահասակ 2 երեխայի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվելու մասին: Անհապաղ իրականացվել են համաճարակաբանական հետազոտություն և բակային համայցեր: Արդյունքում ևս 2-ը հոսպիտալացվել են։ Հնարավոր է, որ նրանք այսօր դուրս կգրվեն։ Բոլորի վիճակը բավարար է։ Միաժամանակ հայտնաբերվել է աղիքային վարակներին բնորոշ գանգատներով ևս 28 հիվանդ, որոնք գտնվում են ամբուլատոր հսկողության տակ:

Դպրոցում կատարվել են նմուշառում բոլոր կոնտակտավոր երեխաներից, սննդի կառուցահատվածից, խմելու ջրից: Կատարվում են քիմիական և մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ, աշխատանքներ են տարվում վարակի աղբյուրը բացահայտելու ուղղությամբ։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930