Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

 6 ամիս առաջ հակառակորդի կողմն անցած Անդրանիկը ծնողներին նամակ եւ լուսանկար է ուղարկել. shamshyan.com

Սեպտեմբեր 11,2015 10:48

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով այս տարվա մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանը ընտանիքի անդամների հետ փոխանակվել է ընտանեկան բնույթի տեղեկություններով:

Այս տեղեկությունը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Անդրանիկի համագյուղացիներն էլ պատմեցին, որ Անդրանիկը լուսանկար է ուղարկել, որում վատ տեսք չունի։ Հետաքրքրվել է, թե ինչ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում, ինչպես են։

Ասել է, որ կարոտում է, բայց նամակի մեջ ակնարկել է, որ ինքն ինքնակամ չի անցել հակառակորդի կողմը եւ ցանկանում է վերադառնալ։ Համագյուղացիները նշում են, որ Անդրանիկի կողմից հակառակորդի կողմն անցնելու պատմության մեջ շատ մութ էջեր կան, որոնք չեն բացահայտվում։ Նա նաեւ ոչ մի խոսք չի ասել, որ իր հետ այնտեղ վատ են վերաբերվում։ Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Ա. Գրիգորյանը ծնողներին եւս մեկ նամակ էր ուղարկել։ Ուղարկված նամակում խնդրել էր իր վրա չբարկանալ՝ ընդգծելով, որ չարությունից չի սահմանն անցել:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետը, ինչպես նաեւ փոխանցել, որ մայրը եկել էր գյուղապետարան՝ նամակը կարդալու, քանի որ կարդալ չգիտի: «Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարեւանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»,- պատմել էր գյուղապետը:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930