Հարցազրույց ՀՀՇ-ական գործիչ Երջանիկ Աբգարյանի հետ
– 200 մլն դոլար ՌԴ-ն տրամադրելու է բանակի վերազինմանը, չի թաքցվում, որ զենք է գնվելու։ Արդյոք սա դրական չէ՞ մեր պաշտպանունակությունը բարձրացնելու համար։
– Վարկի այս բաղադրիչը եւս տնօրինվում է ռուսների կողմից։ Նրանք են որոշելու, թե ինչ զենք ու զինամթերք են վաճառելու Հայաստանին։ Թե ինչը եւ ինչպես է կատարվում այս գործերում, ցույց են տալիս վերջին տարիների այնպիսի անորակ ու հնացած զինամիջոցների ռուսական մատակարարումները, ինչպիսին էր, ասենք, ուկրաինական արտադրության հակատանկային չպայթող ականների խմբաքանակը։
Ռուսական պահեստները լիքն են այդպիսի զենք ու զինամթերքով, եւ հասկանալի է, որ ռուսները միջոցներ են փնտրում դրանք որեւէ կերպ որեւէ մի երկրի վրա իրացնելու համար։ Ակնհայտ է, որ այս վարկին եւս սպառնում է հակատանկային չպայթող ականների ճակատագիրը։ Ինչ վերաբերում է գազի գնի իջեցմանը, դա կատարվում է ամբողջ աշխարհում՝ կապված նավթի գնի դեռ չդադարող նվազման հետ։ Սրա շահավետությունը տրամաբանորեն պիտի որ զգալի լինի Հայաստանի օլիգարխների եւ խոշոր գործարարների համար։ Բայցեւ աներեւակայելի է, որ այս ընչաքաղց ու ագահ բիրդան աղա դարձածների մտքով անցնի գոնե որոշ չափով իջեցնել իրենց այն ապրանքների գները, որոնց արտադրությունը կապված է գազի մեծածավալ օգտագործման հետ։ Հայտնի է, որ Հայաստանի գազի սովորական սպառողական արժեքն աշխարհում ամենաթանկերից մեկն է, բայց ռուսներն այնպես են արել, որ դրա գնի կտրուկ իջեցումը որեւէ կերպ չառնչվի հայ ժողովրդի կենսական շահերի հետ։ Այսինքն՝ մտածված ու մշակված կերպով Սերժիկին եւ Նազարյաններին տվել են մի պրիմիտիվ սխեմա, որը բացառում է օգնության աղետալի կարիքի մեջ գտնվող ժողովրդի ծանր հոգսերի նույնիսկ չնչին նվազեցումը։ Պուտինյան Ռուսաստանն իր հայ գործակալական ցանցի միջոցով նախապատրաստում է Հայաստանի վերջնական կործանումը։
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում