ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորեց իր աշխատակիցների երեխաներին, ովքեր այս տարի առաջին դասարան գնացին, եւ նրանց համար կազմակերպեց տոնական միջոցառում «Good Time» զվարճանքի կենտրոնում:
Բանկի աշխատակիցների ավելի քան 30 երեխաներ Երեւանից եւ Հայաստանի տարբեր քաղաքներից (Արարատ, Մասիս, Հրազդան, Չարենցավան, Դիլիջան, Վանաձոր, Եղեգնաձոր) ուրախ եւ հետաքրքիր ժամանակ անցկացրին զվարճանքի կենտրոնում, որտեղ ամբողջությամբ իրենց տնօրինմանն էին հանձնվել խաղասրահները եւ ատրակցիոնները: Երեխաները ստացան բազում դրական լիցքեր՝ ծաղրածուների հետ շփվելիս, պարային եւ խաղային մրցույթներին մասնակցելիս: Հյուրերի համար բեմադրվել էր ակրոբատների մասնակցությամբ շոու-ծրագիր:
ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւ. «ՎՏԲ-Հայսատան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում իր անձնակազմին, այդ թվում նաեւ` իր աշխատակիցների երեխաներին: Բանկը մի քանի տարի է՝ կազմակերպում է տոնական միջոցառումներ երեխաների համար: Մենք ուրախ ենք, որ կարողացանք այսօր կազմակերպել ուրախ տոնակատարություն եւ շնորհավորել առաջին դասարանցիներին նոր ուսումնական տարվա առթիվ: Մաղթում եմ բոլոր աշակերտներին ուսման մեջ բարձր ձեռքբերումներ, դպրոցական կյանքի հետաքրքիր եւ վառ օրեր»:
Լրացուցիչ տեղեկություն «Good Time» ժամանցային համալիրի մասին
«Good Time» մանկական ժամանցային համալիրը կառուցվել է 2015 թ. Երեւան քաղաքում՝ Հալաբյան 34/3 հասցեում: Կենտրոնը կառուցված ու զինված է եվրոպական ստանդարտներին համապատասխան, եւ այդ նպատակով ընկերությունը հրավիրել է զվարճանքի համալիրների կառուցման, միավորման, վճարումների ու վերահսկման համակարգերի ավտոմատացման ոլորտի մասնագետների ԱՄՆ-ից եւ Եվրոպայից:
Կենտրոնում հասանելի են ժամանցային, սպորտային եւ էքստրեմալ ատրակցիոններից մինչեւ հետաքրքիր շոու-ծրագրեր, ներկայացումներ: Ժամանցային կենտրոնը նախագծված ու կահավորված է այնպես, որ ապահովում է հարմարավետ եւ անվտանգ ժամանց երեխաներին:
Լրացուցիչ տեղեկություն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ մասին
Կարդացեք նաև
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ՝. 51-37-49 (ներք. 34 14)
էլ.-հասցե` [email protected]
կայք` www.vtb.am