«Փրկիչ», «փրկություն» բառերը հարիր են հոգեւոր կյանքին` այս առումով բոլորս, իմ կարծիքով, պետք է ձգտենք հոգու փրկության: Հենց որ այդ եզրերը տեղափոխվում են քաղաքական դաշտ, ստեղծվում է զավեշտալի իրավիճակ: Մարդը (կամ մարդկանց խումբը) գալիս է եւ ասում՝ «ես եկել եմ ձեզ փրկելու», կամ` «մենք այնքան լավն ենք, որ ստեղծում ենք փրկության կոմիտե»: Նման հավակնություններն, ինձ թվում է, անհեթեթ են:
Փրկչի դերը ստանձնելու տրամաբանությունը հետեւյալն է: Մարդկանց ուղեղներին տիրելու եւ նրանց նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար պետք է նախ ծայրահեղացված գնահատական տալ նրանց վիճակին՝ «դուք կործանվում եք», իսկ հետո համոզել՝ «ձեր միակ ելքն ինձ ապավինելն է»: Պետք է ասել, որ նման մոտեցումը համապատասխանում է հասարակության մի մասի սպասելիքներին՝ «մեկը լիներ, մեզ այս վիճակից հաներ»: Հանրության այս կրավորական մասն իսկապես սպասում է փրկիչների:
Նման մարդիկ ապրում են սպասումների եւ հիասթափությունների մշտական զուգորդմամբ: Առաջին «խոշոր փրկիչը» Վազգեն Մանուկյանն էր, վերջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իշխանությունը ոչ մեկին թույլ չտվեց «փրկարար առաքելություն» իրականացնել: Արանքում հայտնվում են ավելի մանր տրամաչափի փրկիչներ, որոնք «ազգային փրկության կոմիտեներ» են ստեղծում, նույնիսկ «փրկության կառավարություններ» են ձեւավորում:
Նման գործելաոճը երբեմն բարեխիղճ մոլորության հետեւանք է. թվում է, թե որքան «ճռճռան» լինի միավորման անունը, եւ որքան կարծր եւ խարազանող լինեն հռչակագրերի ձեւակերպումները, այնքան գործն առաջ կգնա: «Փրկության կոմիտեներն» ունեն եւս մի, կարելի է ասել՝ հայկական թերություն: Քանի որ փրկիչը մեկն է լինում, նման միավորումներում անպայման պետք է ծագի լիդերության խնդիրը՝ մեկը փրկիչն է, մնացածը՝ իր առաքյալները: «Ախ, դու չե՞ս ուզում լինել իմ առաքյալը, ուրեմն դու ուղարկվել ես Բաղրամյան-26-ի կողմից»: «Ո՞վ, ե՞ս: Բոլորը գիտեն, թե ինչ հաճախորդ ես դու»: Այդպիսով, համատեղ «փրկարար ջոկատի» ստեղծումը հետաձգվում է: Հավակնոտ անունը խոչընդոտում է իրական արդյունքներին. ազգին պետք չի փրկել, շատ ավելի գերադասելի է անկեղծորեն խոստովանել, որ ընթանում է սովորական քաղաքական պայքար:
……«Հանրային փրկության» ճակատը, որի գլխավոր գործող անձինք են Հմայակ Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը, եւ «Ոչ»-ի ճակատը, որտեղ, հավանաբար, առաջնակարգ դերը ՀԱԿ-ն է խաղալու` դրանք նո՞ւյն ճակատն են, թե՞ տարբեր ճակատներ:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ոչ, նույնը չեն իրարկե: Առաջին խումբը պատկերավոր ասած՝անհաջողակ և բարդույթավորված քաղաքական իմպոտենտների ճակատ է(երբեք չեն ունեցել, բայց ուզում են), իսկ երկրորդը՝ սեռական մեծ ակտիվություն ունեցող, բայց նաև սեռավարակներ տարածող լկտի մարմնավաճառների…
Մեր խեղճ ժողովրդի ՛՛ՍԻՐՈւՆ՛՛ հավակնող այդ երկու պոտենցիալ ՛՛սիրեկաններից՛՛ առաջինը հենց առաջին գիշերից հետո հիասթափություն են պատճառելու իրենց սիրո առարկա ժողովրդին(չկարողանալու պատճառով), իսկ երկրորդ խումբը ուղղակի պատուհաս է դառնալու և երկարատև բուժման անհրաժեշտություն առաջացնի…
Նման ՛՛խնամախոսների՛՛ դեպքում ճիշտը ՛՛տունը մնալն՛՛ է սրանք հաստատ մեզ ՛՛մաքուրով՛՛ չեն ուզում)))
Շուտով տոնելու եք ՀՀ անկախության տոնը:
Առաջարկում եմ թվարկել 24 տարվա անկախության հետևանքները կամ արդյունքները:
1- ՀՀ-ում հայը իրավունք ունի հայկական բանկից պարտք վերցնել 24 տոկոսով, կամ էլ հայկական բանկը իրավունք ունի 24 տոկոսով դրամ պարտք տալ հային, իսկ մինչ այդ՝ և ՍՍՀՄ-ը, և Ռուսական կայսրությունը, և Պարսկաստանը կեղեքում և ճնշում էին և հայերին, և հայկական բանկերին:
Շնորհավորում ենք ՀՀ Անկախանության Տոնի 24 տոկոսելիցը:
ՈՒ՜ռռա,ՈՒ՜ռռա, ՈՒ՜ռռա:
2-
3-
«Փրկիչները» նույնպես հայտնվում են՝ ըստ շուկայական առաձարկ-պահանջարկի օրենքների։ Ըստ որում, ժամանակի ընթացքում՝ այն հասարակակական հարաբերությունների որակը և կյանքի մակարդակը՝ որից պետք է փրկվել՝ փոփոխվում է։
Կարելի է ասել՝ այդտեղ կա երկու (իրականում՝ ավելի շատ) պայման՝ «փրկիչների շուկայի» կայացման համար։ Առաջինը՝ օբյեկտիվ է՝ և չափելի։ Դա՝ քո երկրում իրական հարաբերությունների և կյանքի որակի և հենց նույն պահին աշխարհի ամենազարգացած կետի նույնանման պարամետրերի տարբերությունն է։ Ըստ այդ չափանիշի՝ Կարիք ունի արդյոք հայաստանցին փրկվելու? Այո, ՈՒՆԻ։
Երկրորդը՝ սուբյեկտիվ է (հասարակության յուրաքանչյուր անդամի (առանձին-առանձին) կողմից դա գիտակցելը, և փրկիչի պահանջ ներկայացնելը) և կուտակվում է ժամանակի ընթացքում՝։ (ինֆռրմացիա, շփուներ, մտորումներ, ռեալ կյանքում՝ զարգացման փակուղայնության գիտակցում և այլն…)։
(Օրինակ. Հրանտ Պապիկյանին «փրկիչ» (այսինքն՝ փրկվել) պետք չէ, նա չի հասկանում թե ինչ է իրենից նարկայացնում իրեն շրջապատող իրականությունը, հարմարվել է եղածին, դա համարում է նորմալ… հետևաբար՝ Ինչից փրկվի?..)))..)..
Ստանում ենք, որ փրկիչների շուկայի (այսինքն՝ փրկվելու անհրաժեշտության պահանջարկի) լիկվիդացիայի համար կա երկու եղանակ։
Առաջինը՝ մոտեցնել հասարակական հարաբերությունների մակարդակը և կյանքի որակը այդ պահին երկրագնդի ամենաառաջավոր «գծին»։ (բավարարել առաջարկը)։ Դա անում է հասարակության էլիտան, և նակատի ունենալով ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի «էլիտան»՝ տեսանելի ապագայում՝ դա տեղի չի ունենա…
Երկրորդը՝ սահմանափակել (ավելի լավ է՝ լրիվ վերացնել) մարդկանց ինֆորմացիա ստանալու հնարավորությունը, նրանց մտածելու նյութ և շփման հնարավորություն չտալ, համոզել, որ իրենց մոտ՝ ամեն ինչ հիանալի է, ամեն ինչ այնպես է՝ ինչպես պետք է լիներ, և ընդհանրապես՝ իրենք ապրում են աշխարհի ամենալավ երկրում և բախտները բերել է, որ այդտեղ են ծնվել։ (սամանափակել պահանջարկը)։ (ինչը անում է Հայլուրը և … Ա. Աբրահամյանը..)))..)
Երկրորդը՝ ցավոք սրտի (անշարժ հասարակության սիրահարների համար) ձեր մոտ չի ստացվի, քանի որ՝ ինֆորմացիայի շրջանառություն արգելել՝ հնարավոր չէ (դրա համար՝ ինտերնետը անջատել է պետք, ինչը նշանակում է տնտեսական մահ՝ ակընթարթային։ Ձեր հայրենակիցների մռծ մասը ապրում է երկրի սահմաններից դուրս և շփումները արգելել կամ սահմանափակել՝ չեք կարող, քանի որ նյութապես կախված եք նրանցից…
Եվ այստեղ՝ երկնքից 3 խնձոր է ընկնում..))).. Մեկը ասողի, մյուսը՝ լսողի, երրորդն էլ Հարկային տեսչության համար..)))..
Կա և երրորդ տարբերակը, երբ համ փրկիչ ես, համ փրկվող՝ `փախնել-փրկվել)))))))))
Շատ ճիշտ ես։
Փախնել՝ այն երկրներից դեպի նրանք, որտեղ մարդիկ ԱՐԴԵՆ կառուցել են այն, ինչի մասին դու միայն երազում ես… և եթե քո մտավոր հնարավորությունները և եռանդը քեզ թույլ է տալիս, առաջ բրթիր այդ հասարակությունները… չէ որ, որտեղ նրանք հիմա են՝ դա զարգացման վերջը չէ նրանք դեռ շատ առաջ են գնալու…
Ւսկ քո արածը՝ «փրկիչները» և «փրկիչաքննադատները» նման են նախամարդու՝ որը երկու փայտ իրար շփելով՝ փորձում է կրակ ստանալ… Լավ էլի, ուզում ես իմանալ՝ ինչ է լինում,եր երկու փայտ շփում են իրար? նախամարդու պատմության գրքերում՝ էդ մասին մանրամասն գրած է, վերցրու կարդա… և առաջ անցիր… դրա վրա ժամանակ չեն կորցնում։
Արսեն, այնպես չի որ ինձ Հայաստանում ամեն ինչ դուր է գալիս: Բայց որ գնամ ուրիշի հայրենիքում ապրեմ՝ բացառվում ա: Հետևաբար կարողացածիս չափով ԻՄ երկրի հասարակությունն եմ առաջ բրդում:
Դու լավ կլինի սկսես Ղուրան սովորել: Շուտով քո ապրած երկրում դա շատ պահանջված է լինելու: Լավ թափով զարգանում ա եվրոպան էս վերջերս՝ հետևում ենք: Չլինի՞ դու ես առաջ բրդում…
Իմ կարծիքով կան երեք ուժեր՝ վերպետական(երկնաքերերի փլուզումը), պետական(Տիգրան Մեծ) եւ ներպետական(սիրուն նպատակներով հասարակական կազմակերպություններ, որոնք փողեր են ստանում ոչ հայկական հակապետական հիմնադրամներից): Մենք հայերս գիտենք, եթե մեզ ասենք չխանգարեն, մենք մեր ազգային ուժերով կզարգանանք ու ռազմավարական ու մարտավարական հարցերում մենք մեր գլուխը կպահենք: Մենք պետք է զարգացնենք մեր հայ պետականությունը, մաքրենք պետությունը ներպետական հակապետական ուժերից ու կռիվ տանք վերպետական հակապետական ուժերի դեմ ինչքան ուժներս կպատի: Միաժամանակ խրախուսել պետականաշինությունը ուրիշ ազգերի մոտ, առաջին հերթին մեր կողմից ճանաչված ու հարգված հարեւան ազգերի, գերպետությունների ու մնացյալ ազգերի մոտ:
Մեզ՝ մեծ ու փոքր պետություններիս իրար վրա քսի են տալիս էդ վեր ու ներ ուժերը որպեսզի մենք իրար հետ կռվենք ու իրար թուլացնենք որ հետո էլ իրենք գան մեր գլխին իշխեն:
Մեր այսօրվա իշխանության մեջքին այդ հակապետական վերպետական ուժերն են կանգնած, որոնց համար ինչքան ազգն անգրագետ լինի իսկ պետությունը կախյալ այնքան նրանց օգուտն է: Դրա համար մեր այսօրվա իշխանությունը այդ հակապետական ուժերի ստվերներն են ու ստվերի դեմ կռվելն անիմաստ է, պետք է կռիվ տալ ստվեր գցողի դեմ:
Հետեւություն՝ եթե իրական ուժ ես ներկայացնում, փորձիր այսօրվա իշխանությանը քեզ ենթարկացնել, այլ կերպ դու պետք է լինես ավելի ուժեղ տիկնիկավար, քան հիմիկվա տիկնիկավարներն են: Թե չե տիկնիկը փոխելով հարց չես լուծի:
Առաջին «խոշոր փրկիչը» Գրիգոր ավերիչն էր (կործանիչ, «լուսավորիչ»).
Իսկ Վազգեն Մանուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանն ու ՀՀշ-ՀԱկականները ծրագրավորված, վարձու պարպիչներ են:
Դրանք բոլորն էլ Սերժ Սարգսյանի տախտակի (շահի մատի) օբյեկտներ են:
Փրկություն մուրացողներին անկախություն չի հասնում: