Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես էլ մարդ եմ, ռոբոտ չեմ»

Սեպտեմբեր 11,2015 17:00

Հեղինակային օպերային թատրոնների ցանկալի հյուր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանի հյուրախաղային գործունեությամբ վերջին շրջանում զբաղվում է իտալական STAGE DOOR պրոդյուսերական կենտրոնը: Գերծանրաբեռնված արտերկրյա գրաֆիկով աշխատող երգիչը հաճախ ընդամենը մի քանի ժամով վերադառնում է Երեւան, բեմ բարձրանում, իսկ հետո դարձյալ մեկնում: Ճանաչված բարիտոնի հետ վերջին նման դեպքը պատահեց սեպտեմբերի 4-ին: Նա օգոստոսի 12-ից սեպտեմբերի 7-ը հրավիրված էր Գերմանիայի Քիլի բացօթյա թատրոն՝ Վերդիի «Նաբուկո» օպերայի պրեմիերային: «Պատուհան» գտնելով՝ սեպտեմբերի 4-ին նա վերադարձավ Երեւան, մասնակցեց «Հրավիրում են Լյուբով Կազարնովսկայան եւ Գեղամ Գրիգորյանը» բարեգործական գալա համերգին, ապա ժամեր անց մեկնեց:

«Առավոտի» կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե ինչքա՞ն «կձգի» այդպես, մեր զրուցակիցը կատակեց. «Ես էլ մարդ եմ, ռոբոտ չեմ»: Հետո պատասխանեց. «Վստահ եմ, որ հոգնածությունս հանդիսատեսը չի զգում: Այն, որ գերծանրաբեռնված գրաֆիկով աշխատելը ինձ չի թուլացնում, մի բացատրություն ունի՝ սիրածս գործով եմ զբաղվում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գեւորգ Հակոբյանի հետ հարցազրույցը 

«Առավոտ» օրաթերթ
10.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930