Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն էլ է անզոր, այս հարցի լուծողը չէ». Վարդան Հակոբյան

Սեպտեմբեր 10,2015 23:10

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանն այսօր նույնպես միացել էր «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների կազմակերպած ավտոերթին:

Նրանից հետաքրքրվեցինք պայքարը զրոյից սկսելը, քաղաքացիներին տներից նորից դուրս բերելը ավելի դժվար չէ՞. «Ամենաբարդը պետություն կառուցելն է: Սա գործընթացներից մեկն է, ամենաբարդը, երբ մարդը հանձնվում է: Ոչ մեկ չգիտի՝ ինչ կայծից ինչ կրակ կլինի: Չէ, որ ոչ մեկ չգիտեր, չէր սպասում Բաղրամյանի դեպքերին: Այստեղ դժվարի, հեշտի խնդիր չէ: Հարցն այն է՝ խնդիրը լուծել ենք, թե չենք լուծել: Քանի դեռ լուծված չէ, չի կարելի փողոցից տուն գնալ»:

Հիշեցնենք, որ այսօրվա ավտոերթը վաղը Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի իրազեկման նպատակով էր: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները վերսկսում են պայքարը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:

Վարդան Հակոբյանը անհնազանդության բոլոր ձեւերը նորմալ է համարում ու պնդում է, որ չպետք է հանձնվել, այլ շարունակել փողոցային պայքարը. «Կառավարությունը խաբեց, ինչպես եւ ակնկալվում էր: Երիտասարդներն էլ անփորձ էին ու մտածեցին, թե արդյունք են գրանցել: Սա էլ է նորմալ, կարեւորը ճիշտ հետեւություններ անելն է, իսկ հետեւություններն արվել են»:

Պարոն Հակոբյանի խոսքով, Հայաստանում բոլոր հարցերը լուծվում են փողոցային պայքարով. «Իշխանությունը զավթածները այլ ձեւ չեն թողել, քան փողոցային անհնազանդության պայքարի մեթոդները, իշխանությունը բռնազավթածի հետ բանավեճ չեն վարում, քաղաքակիրթ ձեւով նամակ չեն ուղարկում, նրան պարտադրում են ինչ-որ բան անել»:

Մեր հարցին, այս անգամ էլ պահանջների հասցեատերը Սերժ Սարգսյանը պետք է լինի, Բաղրամյան 26-Ը, պարոն Հակոբյանը շարունակեց. «Այս պայքարը հասցեատեր չունի, միակ հասցեատերը ժողովրդի ինքնագիտակցությունն է, որ հասկանա՝ որ քո հարցի լուծումը փողոցում է: Սերժ Սարգսյանն էլ է անզոր, այս հարցի լուծողը չէ: Պետություն չունենք, պետության գլուխ չունենք, արտաքին գործերի նախարարություն էլ չունենք, միայն պաշտպանության բանակ ունենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930