Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյան. «Անպայման պետք է ինչ-որ բանակցությունների գնալ, որ հաջողությունների հասնես». (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2015 22:55

Սեպտեմբերի 10-ին 5-րդ գումարման ԱԺ-ի 7-րդ նստաշրջանի մոնիթորինգի արդյունքները հրապարակվեցին: Ըստ զեկույցի, ՀԱԿ խմբակցությունը ողջ նստաշրջանի ընթացքում ներկայացրել է 10 օրենսդրական նախաձեռնություն, որից 7-ի հեղինակը Հրանտ Բագրատյանն է:

Թե ինչ են արել մյուս պատգամավորները եւ ինչու նախագծեր չեն ներկայացնում, Aravot.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Մենք էլի ենք նախաձեռնություններ ներկայացրել անցած նստաշրջանում, նախանցյալ: Դուք շատ լավ հասկանում եք, որ ընդդիմության նախաձեռնությունները հանձնաժողովից այն կողմ չեն գնում: Մեծ օրակարգը, փոքր օրակարգը որոշում է քաղաքական մեծամասնությունը, իսկ քաղաքական մեծամասնությունը նախեւառաջ անցկացնում է իր նախագծերը: Դրա համար որեւէ ընդդիմադիր խմբակցություն կամ պատգամավոր չի կարող գլուխ գովել, թե ինքը շատ օրենսդրական նախագծեր է անցկացրել Ազգային ժողով: Դա հնարավոր չի: Անպայման պետք է  ինչ-որ բանակցությունների գնալ, կոմպրոմիսների գնալ, որ հաջողությունների հասնես»:

Գագիկ Ջհանգիրյանը, ըստ զեկույցի, ամենաշատ ձեռնպահ քվեարկած պատգամավորների տասնյակում է:

Այս առնչությամբ մեր հարցին, թե ինչո՞ւ է այդքան շատ ձեռնպահի կոճակը սեղմել՝ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց, որ եթե լավ նախագծեր են լինում, պիտի լավին լավ ասես. «Ի՞նչ անենք, ձեռնպահ եմ քվեարկել, եթե կա օրենսդրական նախաձեռնություն, որին կողմ ես, բայց կա նաեւ 1-2 դրույթ, որոնց դեմ ես եւ քեզ չի հաջողվում փոխել այդ դրույթները, դուք ինչպե՞ս կքվեարկեք: Կամ պիտի կողմ-ը գերակշռի, կամ դեմ-ը: Եթե չես կարողանում, այդ ժամանակ ձեռնպահ ես քվեարկում, ի՞նչ կա, որ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930