Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք ուզում, որ Սերժ Սարգսյանը ցմահ ղեկավար լինի»

Սեպտեմբեր 10,2015 22:40

«Ոչ Սահմանադրական փոփոխություններին» ֆեյսբուքյան էջի համակարգող Գեւորգ Հարությունյանը այսօր Ազատության հրապարակում դժգոհեց, որ իրենց նախաձեռնության նախատեսած քննարկումների համար ոչ մի հյուրանոց չի տրամադրում դահլիճ:

«Պատճառաբանում են, թե ազատ դահլիճ չունեն, բայց երբ այլ կազմակերպություններից այլ հարցով են զանգահարում, դահլիճ պահանջում, նրանց համար ազատ են բոլոր դահլիճները»,- պատմեց ակտիվիստը:

Հետո պատմեց, թե ինչու պետք է դեմ լինել Սահմանադրական բարեփոխումներին. «Ինչի համար պետք է դեմ լինենք առաջարկվող փոփոխություններին: Նախ` պետք է ուսումնասիրենք Սահմանադրական փոփոխությունների իրենց առաջարկած տարբերակը: Դրա մեջ նախագահի պաշտոնը, նաեւ վարչապետինը դառնում են ձեւական բնույթ, բոլոր լիազորությունները տրվում են ազգային ժողովի նախագահին, դուրս է գալիս գլխավոր գերագույն հրամանատարի կոչումը, որը պատերազմական  ժամանակահատվածում ֆիգուր է:

Կա օրինակ  158-րդ հոդվածը, որտեղ բաշխվում է՝ ինչն է ՀՀ իշխանությունը: Իրենց տարբերակում ՀՀ իշխանությունից դուրս է մնում դատական համակարգը, դրա փոխարեն ավելանում է  կառավարությունը, ԱԺ-ն եւ նրանց ենթակա այլ մարմիններ: Ի՞նչ է ասել այլ մարմիններ՝ քրեական աշխարհ, ընտրակեղծարարներ եւ այլ մանր-մունր բաներ»,- այսօր Ազատության հրապարակում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ  իր տեսակետն էր հայտնում ակտիվիստը:

Ինչ վերաբերում է «ոչ»-ի արշավին, նա շարունակեց. «Շատերը ասում են՝ նախագահը խոստացել է, որ ինքը ոչ նախագահ, ոչ վարչապետ, ոչ էլ ԱԺ նախագահ է դառնալու: Լավ, ենթադրենք՝ այս անգամ չի խաբում ու իր խոսքի տերն է լինում: Վերադառնանք խորհրդային միություն: Խորհրդային միության առաջնորդը, երկրի ղեկավարն ո՞վ էր՝ կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը, նա  չուներ պետական որեւէ պաշտոն, հետեւաբար Սերժ Սարգսյանը կարող է  դառնալ ՀՀԿ նախագահ ու շարունակել ղեկավարել երկիրը: Ուրեմն «Ոչ»-ը բացասական արտահայտություն է, դրա համար մեզ պետք է մտածել այնպիսի մի բան, որ «ոչ»-ը դրական արտահայտվի ու քարոզչության համար օգտակար լինի: Դրա համար մարդկանց պետք է բացատրենք՝ ինչու պետք է սահմանադրական փոփոխություններին ասել ոչ, որովհետեւ մենք չենք ուզում, որ այս իշխանությունը վերարտադրվի, չենք ուզում, որ Սերժ Սարգսյանը ցմահ ղեկավար լինի: Չենք ուզում շմայսներին, լֆիկներին ու անօրգանական նյութերին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930