Լրահոս
Օրվա լրահոսը

Սելֆիներ՝ «հանրահավաքի» ժամանակ

Սեպտեմբեր 10,2015 22:30

«Ոչ սահմանադրական փոփոխություններին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամների այսօր երեկոյան Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքն այդպես էլ տեղի չունեցավ:

Նախաձեռնության մի քանի երիտասարդ ուշացումով հավաքվեց հրապարակում, սկսեցին նկարվել, սելֆիներ անել, հետո իրենց մի քանի համակիրներին հայտնեցին, որ հանրահավաք չէ, այլ հանրային քննարկում է լինելու:

Ձայնը տրվեց նախաձեռնության համակարգող Արա Պողոսյանին:

akcia-2

«Շնորհակալ եմ, որ հավաքվել եք եւ ձեզ մտահոգում է Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը, որը մեզ ներկայացվել է որպես բարեփոխումներ:

Բոլորս գիտենք՝ ինչպես են բարեփոխումներն իրականացվում, ձեւավորվում է  հանրային պահանջ ներքեւից վերեւ սկզբունքով, պետք է հանրությունը որոշի՝ ինչպիսի բարեփոխումներ է ուզում: Սահմանադրություն ասելով՝ հասկանում ենք ազգային ծրագիր, որով պետք է արտահայտվի ազգի շահերն ու նպատակները:  Այսօր տեսնելով այս նախագիծը, ուսումնասիրելով այն՝ եզրահանգել ենք, որ այս նախագիծը չի արտահայտում մեր ազգի իրական նպատակներն ու երազանքները:

Ինչի համար ստեղծվել է «Ոչ Սահմանադրական փոփոխություններին» քաղաքացիական նախաձեռնությունը: Նախաձեռնության նպատակն է փոփոխությունների դեմ պայքարել քաղաքակիրթ մեթոդներով, հասնել մեզ ներկայացված նախագծի՝ օրակարգից դուրս հանելուն: Լուծարել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, որը մեր դատին է հանձնել այս նախագիծը»:

Նախաձեռնության անդամներ են քաղաքագետներ Անդրիաս Ղուկասյանը, Հմայակ Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ՀԱԿ-ը, «ժառանգությունը», ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրանցից ոչ ոք այսօրվա հանրային քննարկմանը չմասնակցեցին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930