Ինչպես ցանկացած մրցման ժամանակ, Ծաղկաձորում ընթացող ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթում նույնպես վնասվածքներ լինում են:
Aravot.am-ը զրուցել է Ծաղկաձորի բժշկական ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ Արթուր Գալստյանի հետ, որն իր անձնակազմի հետ միասին մրցումների ամբողջ ընթացքում հերթապահում է մրցավայրերում:
– Վնասվածքներ, քերծվածքներ, առողջական խնդիրներ շա՞տ են լինում:
– Գերազանցապես թեթեւ քերծվածքներ: Առանց դրանց հնարավոր չէ: Լավ է, մեզ դիմողները քիչ են:
Կարդացեք նաև
– Իսկ առողջական խնդիրներ ունեցողներ շա՞տ կան:
– Այդպիսիք էլ լինում են, թեեւ բոլոր մասնակիցները բնակության վայրից բժշկական տեղեկանք ներկայացնում են կազմկոմիտե: Պատճառներից մեկը Ծաղկաձորի բարձր դիրքն է, որի հետեւանքով ոմանց մոտ թթվածնային քաղց, ճնշման տատանում է լինում, ի հայտ են գալիս խրոնիկական հիվանդություններ:
– Շա՞տ են նման դեպքերը:
– Ոչ: Մոտավորապես այնքան, որքան եղել է նախորդ յոթ տարիներին, ինչ մենք ենք սպասարկում այս միջոցառումը:
– Վնասվածքներն անփորձությա՞ն արդյունք են:
– Ես կասեի, ավելի շատ՝ թեժ պայքարում նպատակամղվածության, անպայման հաղթելու ցանկության, երբ մասնակիցը մի փոքր ավելի անզգույշ է լինում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ