Այսօր ՀՀԿ ԳՄ նիստին շտապող կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ընդդեմ Սահմանադրության նախագծի տապալման «Ոչ»-ի ճակատ է ձեւավորվել, արդյոք մտավախություն չկա՞, որ հասարակությունը դժգոհ է իշխանությունից եւ կարող է մեծ զանգվածներ փողոց դուրս գալ:
Պարոն Հարությունյանն ասաց, որ իրենց ամենամեծ մտահոգությունն այն է, որ «զանգվածները կարող են դուրս գալ փողոց ջանք չգործադրելով ծանոթանալու հարցի էությանը»:
«Դա ամենամեծ մտահոգությունն է, բայց դա ցանկացած հարցում ամենամեծ մտահոգությունն է: Եթե որեւէ մեկը չգիտակցելով ինչի դեմ է դուրս գալիս ուղղակի պայքարի դեմ է դուրս գալիս»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Հարցին, էլ, թե վաղը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա է լինելու չի կարծում, որ մարդիկ իրենց խաբված են զգում, պարոն Հարությունյանն ասաց՝ ոչ չեմ կարծում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ