Սեպտեմբերի 10-ին Aravot.am-ը «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ, «Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեց՝ վաղը դուք մասնակցելո՞ւ եք «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիային:
Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ անհատական մակարդակով հնարավոր է մասնակցեն, բայց նման որոշում չունեն:
Հիշեցնենք, որ վաղը «Ոչ թալանին» բողոքի ակցիա է կազմակերպել՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ այն տեղեկատվությունը, ըստ որ՝ի իրենք մասնակցելու են «Ոչ թալանինի» ակցիային, սխալ տեղեկատվության արդյունք է, թյուրիմացություն է եղել, նման որոշում իրենք չունեն. «Թերթերից մեկին տված հարցազրույցում ես սխալ ինֆորմացիայի արդյունքում նշել էի, որ «Ոտքի, Հայաստանը» մասնակցելու է, բայց այդպես չէ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ