Այսօր Հանրային փրկության ճակատը կլոր սեղան է կազմակերպել՝ ձեւավորելու սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի միասնական ճակատ: Մասնակցում են քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ։
Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնող անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կեցվածքին այս հարցում՝ նախ շեշտելով, որ հարգում է Նիկոլ Փաշինյանին ու իր թիմակիցներին. «Սակայն կարծում եմ, որ բռնատիրության օրոք հնարավոր չէ ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ սառեցնել իրենց այդ դիրքորոշումը եւ միանալ Սահմանադրական փոփոխության դեմ պայքարող ուժերին»։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում