Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանն ընդունեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նորանշանակ նախագահին

Սեպտեմբեր 10,2015 17:50

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 10-ին ընդունեց հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նորանշանակ նախագահ Օլեգ Բելոզյորովին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նորանշանակ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ընկերության նախկին գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչներ:

Գագիկ Բեգլարյանը շնորհավորեց Օլեգ Բելոզյորովին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնեց, որ նորանշանակ նախագահի գործունեությամբ կշարունակվի հայ-ռուսական գործընկերային փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգի:

«Շնորհավորում եմ Ձեզ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ և ցանկանում բեղմնավոր աշխատանք: Հուսով եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կգրանցենք նոր հաջողություններ։ Մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ և նպաստել երկաթուղային տրանսպորտի ոլորտի ծրագրերի իրականացմանը»,- իր խոսքում նշեց նախարարը:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նորանշանակ նախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա ևս կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի միջև եղած բարեկամական և գործընկերային կապերը՝ նկատելով, որ Հայաստանում երկաթուղային տրանսպորտի ոլորտն արդեն ունի մի շարք դրական տեղաշարժեր, ինչն ուրախացնող և ոգևորող է:

«Ցանկանում եմ կարևորել այն արդյունքները, որոնք մինչև այս պահը գրանցվել են Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործման ոլորտում: Քարշակների, շոգեքարշերի նորոգման համար Հայաստանում արդեն կան անհրաժեշտ պայմաններ: Ես տեսնում եմ բոլոր այն նախապայմանները, որոնք անհրաժեշտ են լավ հեռանկար ունենալու համար: Իհարկե, կան նաև խնդիրներ, որոնց մենք անպայման կանդրադառնանք և համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք հաղթահարել դրանք: Ես վստահ եմ, որ առաջիկայում մեզ սպասվում է համատեղ արդյունավետ աշխատանք»,- ասաց Օլեգ Բելոզյորովը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին առաջիկա ծրագրերի, երկաթուղային տրանսպորտի ոլորտում նախատեսվող ներդրումների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930