Լրահոս
Օրվա լրահոսը

Դրական քայլ: Անցյալի սխալների ճանաչում

Սեպտեմբեր 10,2015 17:15

Օրենք պետական լեզվի մասին.Մասն I

 

Դրական քայլ: Անցյալի սխալների ճանաչում

Անցնող տարվա ամռան ընթացքում վրացական Խորհրդարանը ընդունել է պետության համար կարևորագույն օրենքներից մեկը` «պետական լեզվի մասին» օրենքը: Տվյալ օրենքն ընդունելու փորձը ձեռնարկվել է մի քանի անգամ: Միայն 2014թ. (գարնանը և աշնանը) Վրաստանի Խորհրդարանը գրանցել է երկու, միմյանցից տարբերվող օրինագծեր: Երկու օրինագծերն էլ ուսումնասիրվել են և ճանաչվել ոչ համապատասխան վրացական իրականությանը:

Եվ ահա հուլիսի 22-ին Վրաստանի Խորհրդարանը միաձայն, 79 «կողմ» ձայնով ընդունեց «պետական լեզվի մասին» օրենքը: Հարկ է նշել, որ վրացերենի կարգավիճակը` որպես պետական լեզու, անկախության հռչակման պահից ի վեր հաստատված է եղել երկրի Սահմանադրությունում: Եվ, այնուամենայնիվ, երկար տարիների ընթացքում զանազան մարդիկ, գտնվելով երկրի իշխանությունում, պնդում էին, որ անհրաժեշտ է ընդունել առանձին օրենք, որը «վրացերենի` որպես պետական լեզվի պահպանման և պաշտպանման երաշխիքներ կստեղծի»:

Միանշանա´կ: Մի բան է հռչակել վերաբերմունք/մոտեցում, մեկ այլ բան` հռչակված մոտեցումների և արժեքների իրականացման մեխանիզմներ ստեղծել: Հատկապես այդպիսի մեխանիզմ էլ պետք է դառնա նոր օրենքը: Մի խոսքով, օրենքն ընդունված է, և այն ասում է, որ «Վրաստանի պետական լեզուն իր ողջ տարածաշրջանում վրացերենն է, իսկ Աբխազիայի Ինքնավար Հանրապետության տարածաշրջանում` վրացերենը և աբխազերենը»:

Մենք մեկ անգամ չէ, որ հնարավորություն կունենանք խոսել պետության համար այս կարևորագույն օրենքի մասին, քննարկել նրա նրբությունները, «որոգայթները» և նրանցից բխող պարգևները: Այսօր ևեթ, ծանոթացնենք հարգելի ընթերցողին տվյալ փաստաթղթի միանշանակ դրական բաղադրիչի հետ:

«Պետական լեզվի մասին» օրենքի ընդունման ձգձգման հիմնական պատճառը մեր պետության էթնո-ժողովրդագրական իրականությունն է, ինչպես նաև Վրաստանի կողմից վերցրած պարտականությունները Եվրոպական և Եվրոատլանտյան կառույցների առջև:

Մեր պետության իրականությունն այն է, որ երկրում վրացիներից բացի, ավանդաբար բնակվում են նաև այլ ժողովուրդների և էթնիկ խմբերի ներկայացուցիչներ: Այդ «ուրիշ ժողովուրդները»` ազգային փոքրամասնությունները, ունեն իրենց լեզուները, իսկ միջազգային հանրությունը, այնպես, ինչպես ներքին գերագույն օրենսդրությունը պարտավորեցնում է երկրին հարգել և պաշտպանել ազգային փոքրամասնությունների իրավունքները, այդ թվում նաև լեզվաբանական իրավունքները:

Միաժամանակ, հայտնի է, որ երկար տարիների ընթացքում երկրի իշխանությունում հաճախ հայտնվել են ուժեր, որոնք ամեն կերպ ձգտել են ճնշել ազգային փոքրամասնությունների ինքնությունը, ձուլել նրանց… Մինչդեռ, բացեիբաց այդ մասին հազվադեպ է խոսվել…

Եվ ահա օրինագծի հեղինակները բացեիբաց խոստովանել են, որ Վրաստանում երկար տարիների ընթացքում գոյություն ունի ապարտհեյդի իրավիճակ (քաղաքացիների սեգրեգացիայի` խտրականության քաղաքականություն: Միջազգային իրավունքի համաձայն` ապարտհեյդը հանցագործություն է, ցեղասպանությանը համազոր -խմբ.):

«Տվյալ օրենքն առաջին հերթին, պայմաններ կստեղծի, որպեսզի պետությունը կարողանա վարել մեկ ընդհանուր լեզվական քաղաքականություն:

Անցյալ դարի 90-ական թվականներից (անկախության ձեռքբերման պահից -խմբ.) երկրի շրջանների մեջ մշակութային և տնտեսական կապերը զգալիորեն կրճատվել են: Քաղաքացիական ապաինտեգրացման գործընթացը շատ հեռուն է գնացել, և արդյունքում դաստիարակվել են քաղաքացիների մի քանի սերունդներ, որոնք ընդհանրապես չեն տիրապետում պետական լեզվին: Այսինքն, այդ սերունդները զրկված են իրենց քաղաքացիական պարտականություններն իրականացնելու հնարավորությունից:

Ինչպիսի՞ ելք գոյություն ունի տվյալ իրավիճակից:

Խնդրի լուծման երկու ուղի կա: Կա´մ պետք է անցկացվի քաղաքացիական մերձեցման քաղաքականություն` ապաինտեգրացման և օտարացման արդյունքների հաղթահարում, կա´մ էլ պետք է շարունակվի այն, ինչ տեղի է ունենում այսօր` փաստացիորեն մշակութային ապարտհեյդի իրավիճակ (որը թեկուզև մտածված քաղաքականության արդյունք չէ, բայց մյուս կողմից չի թեթևացնում առանձին քաղաքացիների դրությունը)», -ասված է նոր օրենքին ամրակցված բացատրական ամփոփագրում:

«Պետական լեզվի մասին» օրենքը նախապատրաստում է իրավական հիմք երկրի բոլոր քաղաքացիների ամբողջական և հավասար իրավունքների իրականացման համար», -գրում են օրենքի հեղինակները, միանգամից տալով այն հարցի պատասխանը, թե ինչպես է ծրագրվում իրավահավասարություն հաստատել տարբեր լեզուներով խոսող երկրի քաղաքացիների միջև: «Քաղաքացիները (փոքրամասնությունները), որոնք չեն տիրապետում պետական լեզվին, իրենց հնարավորությունների իրականացման հնարավորության տեսանկյունից գտնվում են խտրական իրավիճակում: Նրանց պետք է հնարավորություն տրվի հաղթահարել այդ իրավիճակը», -ասված է բացատրական ամփոփագրում:

Հարկ է նշել, որ հավասարության և իրավահավասարության հարցը երկու կողմ պարունակող հարց է: Մի կողմից երկրի քաղաքացիները իսկապես պետք է տիրապետեն պետական լեզվին, բայց մյուս կողմից էլ պետությունը ճշմարիտ իրավահավասարություն ապահովելու համար պետք է պայմաններ ստեղծի, որոնց դեպքում լեզվաբանական փոքրամասնությունների իրավունքները օրենսդրական մակարդակում պաշտպանված կլինեն:

Եվ այստեղ հարկ է ընդգծել պետության կողմից գրանցված դրական ազդանշանը: Վրացի խորհրդարանականները, «պետական լեզվի մասին» օրենքն ընդունելով, անկախ Վրաստանի ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ երկրի օրենսդրության մեջ մտցրել են «ազգային փոքրամասնությունների լեզու» եզրույթը:

«Ազգային փոքրամասնությունների լեզուն ոչ պետական լեզու է, որն ավանդաբար գործածում են որոշակի տարածքներում խիտ բնակեցված Վրաստանի քաղաքացիները», -ասված է «պետական լեզվի մասին» օրենքում (հոդված 3, կետ «գ»):

Այն մասին, թե «Պետական լեզվի մասին» օրենքի համաձայն ինչպիսի իրավունքներով և պարտականություններով են լուծվում «ազգային փոքրամասնությունների լեզուներն» օգտագործող երկրի քաղաքացիները, մենք կգրենք հաջորդ հոդվածում: Հիմա ընդամենը կասենք, որ տվյալ օրենքում «ազգային փոքրամասնությունների լեզու» եզրույթը գործածվում է 19 անգամ 19 էջից բաղկացած օրենքի 10 հոդվածում:

Վրաստանի Հայ Համայնք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930