10 սեպտեմբերի 2015թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական արդի մարտահրավերներին, ինչպես նաեւ Հայաստանի ներքին զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն