Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների եզրափակիչ՝ հանրապետական փուլը:
Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում էին 44 մանկավարժներ՝ ՀՀ տարբեր մարզերից և Երևանից:
ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Մնացականյանի փոխանցմամբ՝ արդեն 15-րդ անգամ անցկացվող այս մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրը:
«Հաղթողները կարժանանան պարգևների: «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգերում հաղթողներին ՀՀ վարչապետի կողմից կհանձնվեն ավտոմեքենաներ: Իսկ «Տարվա լավագույն տնօրենին» կպարգևատրի կրթության և գիտության նախարարը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նարինե Մնացականյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ