Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական 4-րդ ֆորումին կմասնակցեն 2013թ-ին ներկայացված վարչատարածքային միավորները. «Արմենպրես»

Սեպտեմբեր 10,2015 15:45

Հայ-ռուսական չորրորդ միջտարածաշրջանային ֆորումի կազմակերպական աշխատանքների վերաբերյալ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից:

Ներկայացնում ենք նախարարի պարզաբանումն ամբողջությամբ.

«Մենք ելնում ենք նրանից, որ IV Ֆորումի նախապատրաստման աշխատանքների ներդաշնակ փոխգործակցությունը թույլ կտա ապահովել նրա անցկացումը բարձր մակարդակի վրա, իսկ միջոցառման արդյունքները կարեւոր ներդրում կլինեն մեր երկրների միջեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը` որպես հայ-ռուսական դաշնակցային համալիր փոխգործակցության բաղկացուցիչ մաս: Կցանկայի նշել նաեւ, որ մեր ընդհանուր շահերից է բխում ֆորումին գործնական ուղղվածություն հաղորդելը եւ կոնկրետ արդյունքների հասնելը:

Դրանից ելնելով, մշակվել եւ կողմերի միջեւ համաձայնեցվել է առաջիկա միջոցառման ձեւաչափը, ըստ որի` ֆորումին կմասնակցեն այն վարչատարածքային միավորները, որոնք ներկայացված էին 2013թ.-ին կայացած III ֆորումին եւ արդեն համագործակցում են, ունեն համատեղ նախագծեր եւ ստորագրված պայմանագրեր: Նման մոտեցումը, մեր ընդհանուր կարծիքով, թույլ կտա վերլուծել ապակենտրոնացված համագործակցության զարգացման ընթացքը եւ ռեսուրսներ կենտրոնացնել նրա խորացման համար:

Երկրորդ առանձնահատկությունը այն է, որ մենք որոշել ենք ետ կանգնել ընդհանուր կլոր սեղանների եւ ցուցահանդեսների անցկացման փորձից` կենտրոնացնելով մեր աշխատանքն անմիջապես մարզերում` գործընկերներ- վարչատարածքային միավորների մակարդակով:

Ներկայումս մենք ռուս գործընկերների հետ քննարկում ենք կայանալիք ֆորումի տեխնիկական մանրամասները, որի ավարտից հետո նախատեսում ենք կազմակերպել մեր մարզպետների եւ Կազմկոմիտեի անունից պաշտոնական հրավերների հղում Ռուսաստանի Դաշնության համապատասխան վարչատարածքային միավորումների ղեկավարներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930