Բաքվում մեկնարկող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ կայացել է մամուլի ասուլիս, որում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը տեղեկացրել է, որ շախմատի մասսայականությունը մեծացնելու նպատակով իրենք մտադիր են շախմատային մրցամարտ կազմակերպել անվանի բռնցքամարտիկներ, գերծանր քաշայիններ Լենոքս Լյուիսի եւ Կիեւի ներկայիս քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի միջեւ:
«Վերջերս տեղեկացել եմ, որ Լենոքս Լյուիսն ազատ ժամանակ շախմատ է խաղում, նա շախմատ է խաղում, երբ ցանկանում է հանգստանալ բռնցքամարտից: Պարզվում է, որ Վիտալի Կլիչկոն էլ շախմատային կարգ ունի: Նրանք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հանդիպել են ռինգում: Իսկ մենք ցանկանում ենք նրանց միջեւ շախմատային մրցամարտ կազմակերպել», – ասել է Իլյումժինովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ boxingscene.com