Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան.«Մենք հույսը պիտի մեր վրա դնենք անվտանգության հարցում» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2015 15:28

«Սահմանային լարվածության մասին որեւէ հարց ԵՏՄ-ում չի քննարկվել, որովհետեւ դա մաքուր տնտեսական բլոկ է, իսկ ՀԱՊԿ-ի վեհաժողովին այդ հարցը քննարկվելու է»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ թե Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի ու ադրբեջանական գնդակոծությունների վերաբերյալ հարց բարձրացվե՞լ է ամսի 8-ին ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

Քոչարյանի խոսքերով՝ «Անվտանգության եւ պաշտպանության հարցում մենք առաջին հերթին մեր հույսը պետք է դենեք մեր վրա: Ինչ վերաբերում է դաշնակից երկրների աջակցությանը կամ պայմանագրային պարտավորություններին, դա այլ բան է: Բայց մենք պետք է ունենանք այն գիտակցումը, որ որեւէ երկիր իր պաշտպանության հույսը դնում է այլ երկրի վրա, ներողություն, դա կարող է շատ տխուր հետեւանք ունենալ»:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ամենաընդգծված ու հիմնական պատճառաբանությունն իշխանությունների կողմից Հայաստանի անվտանգության հարցն էր. լրագրողների մի քանի անգամ կատարած այս դիտարկմանը Քոչարյանը նորից կրկնեց՝ ԵՏՄ-ն տնտեսական բլոկ է, ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա ըստ Շավարշ Քոչարյանի, խոսքը տնտեսական անվտանգության մասին է եղել:

Մանրամասն՝ տեսանյութում

Ղրիմի ղեկավարի այցի, ՀԱՊԿ-ից հայկական կողմի ակնկալիքի եւ այլ հարցերի շուրջ արտաքին գործերի փոխնախարարի պատասխանները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930