Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անդրադարձել են հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման ուղղությամբ աշխատանքներին

Սեպտեմբեր 10,2015 15:05

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումը ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նորանշանակ նախագահ Օլեգ Բելոզյորովին:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ պարոն Բելոզյորովը կօգտագործի իր մասնագիտական փորձն ու կազմակերպչական հատկանիշները՝ ի նպաստ հայ-ռուսական դաշնակցային գործընկերության ամրապնդման:

Նախագահը միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում կարևորել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի, սերտ փոխգործակցությունը և համոզվածություն հայտնել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր նոր գլխավոր տնօրենի՝ Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ կշարունակի հետևողականորեն իրականացնել կոնցեսիոն պայմանագրով նախանշված աշխատանքները՝ պահպանելով ձևավորված սերտ համագործակցությունը հեռանկարային ու փոխշահավետ նախագծերի իրականացման շուրջ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և Հայաստանում գործունեության ժամանակահատվածում նրա կառուցողական ու արդյունավետ աշխատանքի համար՝ ուղղված ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը և անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Օլեգ Բելոզյորովը Հանրապետության Նախագահին վստահեցրել է, որ շարունակելու է համատեղ արդյունավետ աշխատանքի լավ ավանդույթները և պահպանելու ու զարգացնելու է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի բարելավման գործում արձանագրված դրական դինամիկան, որում իր գլխավորած ընկերությունը, նրա հավաստմամբ, մեծապես շահագրգռված է և ունի որոշակի ծրագրեր:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման, անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքներին, քննարկել ընթացիկ ծրագրերը, դեռևս առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930