Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ում ուզում են Բաղրամյանում բռնության ենթարկված լրագրողների գործով ժամանա՞կ ձգել

Սեպտեմբեր 10,2015 14:40

ՀՀ ոստիկանությունից ի պատասխան հասարակական կազմակերպության հարցին` ՀՀ ոստիկանական զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանն ի՞նչ գործ ուներ Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին` այդ օրը, երբ լրագրողների դեմ բռնություններ իրականացվեցին, պատասխանել են, թե Լյովա Երանոսյանն այնտեղ չի գտնվել:

Հարցին` ի՞նչ գնահատական կտա ոստիկանության այս պատասխանին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ ցինիկ պատասխանը հարցի լուծում չի կարող լինել, և եթե հասարակության ներկայացուցչին նման պատասխան է տալիս պետական որևէ ատյան, այդ դեպքում նա չպետք է ակնկալի որևէ հարգանք և վստահություն»:

Պարոն Մելիքյանը հիշեցրեց, որ Բաղրամյանում արված տեսանյութերում երևում է, որ Լյովա Երանոսյանն այնտեղ ներկա է եղել և ինչպես է իրեն պահել, ու այդ պարագայում նման պատասխան տալը ցինիզմ է:

Aravot.am-ի հարցին` ի՞նչ միտումներ է տեսնում, պետական մարմինները ցանկանում են լրագրողների դեմ բռնությունների գործը կոծկե՞լ, պարոն Մելիքյանն ասաց. «Միգուցե ՀՔԾ-ն ուսումնասիրել է իրավիճակը և հասկանում է, որ ինչքան երկար ժամանակ անցնի, այնքան կրքերը կհանդարտվեն, և տուժած լրագրողներն էլ դրա հետ կհամակերպվեն»:

Այս առիթով Աշոտ Մելիքյանը հիշեց այն միջադեպը, երբ իրենց աշխատակիցը ԶԼՄ-ներից փորձել է ճշտել, թե քրեական գործն ինչ ընթացք է ստացել, լրատվամիջոցներից մեկի պատասխանատու աշխատողն ասել էր, թե գիտեք՝ արդեն ահագին ժամանակ է անցել, ինչո՞ւ է պետք այդ ամենին վերադառնալ»:

Պարոն Մելիքյանն ամփոփեց. «Ցավոք, նման տրամադրություններ էլ կան, բայց, եթե լրագրողներն իրենց իրավունքներին տեր չկանգնեն, մյուս նմանատիպ միջոցառումների ժամանակ էլ ավելի ցինիկաբար կխոչընդոտվի լրագրողական գործունեությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930