Լրահոս
Օրվա լրահոսը

71,160 եվրո պետբյուջեից՝ ընդդեմ Հայաստանի վճռի համար

Սեպտեմբեր 10,2015 14:35

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների պահանջները կատարելու համար այսօր կառավարությունը որոշեց արդարադատության նախարարությանը հատկացնել 71,160 եվրոյին համարժեք դրամ: Այս որոշումն այսօր ընդունվեց կառավարության հերթական նիստին:

Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարության դեմ վճիռներ է կայացրել «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» հայցերով:

Նախարարի խոսքերով՝ 71.160 եվրոյից 62,100-ը տրամադրվելու է «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար, իսկ մնացածը՝ «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված փոխհատուցման համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930