Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանուցումներ՝ մի շարք լիցենզիաների փոխարեն

Սեպտեմբեր 10,2015 14:27

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են ձեռնարկատիրության եւ էներգետիկայի ոլորտներին: Մասնավորապես, լիցենզավորման ենթակա գործունեության մի շարք տեսակների իրականացման համար ներդրվում է ծանուցման մեխանիզմ: Գործունեության տեսակներն են հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը, գյուղատնտեսության բնագավառի գործունեության մի շարք տեսակներ, թորած ալկոհոլային խմիչքների արտադրությունը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումը եւ հարգադրոշմումը, առևտրի իրականացման վայրի կազմակերպումը: «Տնտեսվարողը վճարում է համապատասխան տուրքը, տեղեկատվություն ներկայացնում, որի ճշգրիտ լինելու դեպքում 5 օրվա ընթացքում սկսում է գործունեությունը», – ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Պարզ լիցենզիաների համար էականորեն կրճատվել է ներկայացվող փաստաթղթերի ցանկը, սահմանվել է լիազոր մարմնում հաշվառման կարգ՝ ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց համար:

Էներգետիկայի բնագավառում կատարված բարեփոխումների համաձայն՝ Էներգետիկայի պետական տեսչության կողմից էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց եւ էլեկտրական էներգիա սպառողներին 6 կՎ եւ բարձր լարման նոր կառուցվող եւ վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տրամադրելու նպատակով կատարվող ուսումնասիրությունների ժամանակ թերությունների հայտնաբերման դեպքում գործարկման եզրակացությունը կտրամադրվի թերությունները վերացնելուց հետո համապատասխան դիմումի ներկայացումից 3 աշխատանքային օրվա ընթացքում, սահմանվել է, որ դիմումը կարելի է ներկայացնել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կրճատվել է ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հաստատվել են էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի եւ թերությունների վերացումից հետո էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի ձեւերը:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930