Սեպտեմբերի 10-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կողես գյուղին հարակից Ձորագետի ձորում նախորդ գիշերվա ընթացքում գայլերի ոհմակը հարձակվել է ոչխարների վրա. տասը հոշոտվել է, տասը՝ վիրավորվել, իսկ մյուս տասը՝ կորել:
Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը, մարզպետը, փոխմարզպետը և գյուղապետը:
Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով հետագա գործողությունները քննարկելու առնչությամբ:
ՀՀ ՏԿԱԻՆ