Ս/թ. փետրվարի 7-ին առեւանգված եւ դաժան ծեծի ենթարկված, «Կասեցում» շարժման անդամ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը լքել է Հայաստանը:
Այս մասին, պատասխանելով մեր հարցին, ասաց նրա եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը: «Արտակը հուլիսի վերջերին է գնացել Եվրոպա՝ գործերով եւ ամենայն հավանականությամբ չի վերադառնա»,-ասաց նա:
Արտակ Խաչատրյանին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է: Մեր հարցին, թե Արտակ Խաչատրյանի արտագաղթելը իր գործի հետ կապ ունի՞ Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե կապ ունի: Ինքը չէր ուզում երկիրը լքել, բայց դեպքից մեկ-երկու ամիս հետո հասկացավ, որ այս գործը թաղվելու է ու չի էլ բացահայտվելու: Սկզբում ինքը էմոցիայի տակ հույսեր ուներ, որովհետեւ իրավապահները հավատացնում էին, որ ամեն ինչ անում են գործը բացահայտելու ուղղությամբ: Հետո հասկացավ, խորը հիասթափություն ապրեց եւ որոշեց լքել Հայաստանը»,-եզրափակեց ԲՀԿ-ական ակտիվիստի եղբայրը:
Նյութի մանրամասները կարդացեք armtimes.com-ի կայքում